Եթե չգիտեք ինչպես եք ծնկի բերելու ռեժիմը, երբևէ արդյունքի չեք հասնի

Եթե չգիտեք ինչպես եք ծնկի բերելու ռեժիմը, երբևէ արդյունքի չեք հասնի
Եթե չգիտեք ինչպես եք ծնկի բերելու ռեժիմը, երբևէ արդյունքի չեք հասնի

Մեր զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը
Պարոն Սարգսյան, ապրիլի 9-ից հետո շատերը հետընտրական գործընթացն ավարտված են համարում: Ձեր դիտարկմամբ՝ ապրիլի 9-ին ի՞նչ տեղի ունեցավ:
Մի շատ տարօրինակ պրոցես տեղի ունեցավ այդ օրը: Նախ, հազարավոր ոստիկաններ նախագահի նստավայրից մեկ կմ հեռավորության վրա փակեցին ընդամենը երկու հազար մարդու ճանապարհը՝ կուտակելով այդ տարածքում փշալարեր և ջրցան մեքենաներ, բայց ավելի տարօրինակ էր ոստիկանների պահվածքը. նրանք իրենց թույլ տվեցին մի շատ խոցելի գործելաոճ. մարդանց ուղղակի սկսեցին առևանգել: Նպատակը շատ դժվար է հասկանալ, քանի որ առևանգում էին մարդկանց, ովքեր կարգ էին պահպանում, ժողովրդին հետ էին պահում ակտիվ գործողություններից: Պարզ չէր ոստիկանության նպատակը, ուզում էին ժողովրդին ամբո՞խ սարքել, կառավարելի՞ դարձնել, թե ուղղակի իրենք էլ չգիտեին՝ ինչ են ուզում անել: Տպավորություն է ստեղծվում, որ ուզում էին քաոս ստեղծել՝ ժողովրդին վերածելով անկառավարելի ամբոխի և ուժ կիրառել, քանի որ նման հրաման ունեին:

Եթե անգամ սա չէր ոստիկանության նպատակը, կիրառելով փողոցից մարդ առևանգելու գործելաոճը, նրանք երկրին մի շատ վատ հետևանքներ ունեցող օրինակ ցուցաբերեցին՝ հանրությունն ինքը շատ ավելի մեծ հնարավորություն ունի փողոցում առևանգել ցանկացած կասկածելի անձնավորության: Պետական կյանքում կան եզրեր, որոնք չի կարելի խախտել ոչ մի պարագայում: Այլապես ստացվում է փողոցում մարդուն իրենց քմահաճույքով առևանգում են, իրենց իսկ խոսքերով՝ բերման են ենթարկում, հետո ասում են՝ ձերբակալություն չէ: Դրա համար կա օրինական կարգ. նախ մոտենում են, ներկայանում, հայտարարում պատճառը և նոր միայն ընդունված ձևով բերման ենթարկում: Սակայն ոստիկանները զբաղված էին առևանգմամբ, նրանցից մի մասը ծառայողական համազգեստով չէր, մոտենում էին, ինչպես խուժաններ, առևանգում և տանում: Նրանք կարծում են՝ սա խնդիր լուծելու արդյունավետ ձև է, բայց Հայաստանում առկա դժգոհությունների պարագայում նման անօրինական միջոց ցուցաբերելը նշանակում է, որ վաղը ոստիկանների, չինովնիկների, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի և մյուսների նկատմամբ հանրությունն է կիրառելու նույնը՝ որպես խնդրի լուծման միակ եղանակ:

Այս հակաօրինական քայլը գործընթացը մեկ քայլ հե՞տ տարավ:

Իհարկե, քանի որ ոստիկանությունը ցուցաբերել է մի գործելաոճ, որն ուղղակի տանում է քայքայման, փոխանակ լիներ հակառակը՝ համագործակցեին քաղաքացիների հետ, որ բացառեին սադրանքները: Սա ծիծաղելի վիճակի մեջ դրեց իշխանությանը. եթե դու երկու հազար մարդու դեմ նման քանակի ոստիկանություն ես հանում, նշանակում է, որ դու ինքդ հասկանում ես, որ անելանելի վիճակում ես: Բայց չէ՞ որ վաղը կարող է 10.000 մարդ լինի, ի՞նչ ես անելու, գնալու ես բանակը բերե՞ս մեկ աթոռ պահելու համար: Իշխանությունն իրենից անկախ ցույց տվեց, որ իր դիրքի պաշտպանության միակ ձևը այս պարզունակ միջոցառումն է: Կարծում եմ՝ սա ամենաէական բանն է, որ տեղի ունեցավ ապրիլի 9-ին. աշխարհում և Հայաստանում բոլորը տեսան, որ հիասթափված հասարակության դեմ հազարավոր ոստիկաններ հանեցին՝ մի աթոռ պաշտպանելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ