Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: 

Նույն օրը Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը։