Ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին Էջմիածնում` հրազենի գործադրմամբ կատարված սպանությունը

Փետրվարի 22-ին՝ ժամը 11:50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի:

Բուժհաստատություն մեկնած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 304 հասցեում 36-ամյա տղամարդու ուղղությամբ ինքնաձիգով կրակել է 62-ամյա մի տղամարդ:

Կասկածվողը ներկայացվել է տարածքային քննչական բաժին:

Նա ձերբակալվել է: Հանձագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է: Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը ֆեյսբուքի էջում:

https://www.facebook.com/www.police.am/posts/2943830932303817