Կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց

Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Նիստի ժամանակ Վահրամ Ավետիսյանը ներկայացրեց իր մոտեցումները և անելիքները ՍԴ դատավոր ընտրվելու պարագայում։

Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է: