Թավջութակահար, դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին վարպետության դաս անցկացրեց կրթաթոշակառու Մարի Հակոբյանի եւ ազատ ունկնդիրների համար

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը, արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, շարունակում է իր կրթաթոշակառուների ու ազատ ունկնդիրների համար անցկացնել վարպետության դասեր:

Թավջութակահար, դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին այսօր՝ հունվարի 27-ին, անցկացրեց վարպետության դաս հիմնադրամի կրթաթոշակառու Մարի Հակոբյանի համար:

«Տաղանդավոր երեխաներին աջակցելը հոյակապ գաղափար է: Այսպիսի նախաձեռնությամբ հանդես եկող հիմնադրամն ու իր կրթաթոշակառուներն ունեն մեծ ապագա: Վարպետության դասի մասնակից Մարին շատ տաղանդավոր է, հաճույքով նրա հետ կրկին վարպետության դաս կանցկացնեի, նա մեծ ապագա ունի»,- ասաց Յաբլոնսկին՝ կարևորելով պատանի կատարողներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու գաղափարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ կրթաթոշակառուների եւ ազատ ունկնդիրների համար վարպետության դասեր են անցկացրել դաշնակահարներ Դենիս Կոժուխինը եւ Ֆրեդի Քեմփֆը, ջութակահարներ Զիա Հյունսու Շինը եւ Ստելլա Չենը: