Որ ուժը ընտրակաշառք կբաժանի, Իլհամ Ալիև ուժ է. Մարուքյան

Հատկապես պատերազմական իրավիճակից հետո խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք բաժանելը անընդունելի երևույթ է: Այդ մասին քիչ առաջ քվեարկությունից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը:

«Պատերազմի արհավիրքից հետո Հայաստանում շարունակել ընտրակաշառք բաժանել և մյուս կողմից՝ քաղաքացին էլ ընտրակաշառքով փորձի գնա քվեարկության, կարծում եմ թշնամություն է, չգիտեմ՝ ինչ բառերով կարելի է նկարագրել այդ երևույթը: Որ ուժը ընտրակաշառք կբաժանի, Իլհամ Ալիև ուժ է, իսկ ընտրակաշառք վերցնողը նույնը: Դա նշանակում է անարգել մեր հերոսների հիշատակը: Ամենախիստ ձևով դատապարտում եմ, եթե նման բան գոյություն ունի», -հայտարարեց Մարուքյանը:

Նա հորդորեց բնակչությանը չտրվել որևէ մեկի ներգործություններին ու գնալ խղճի մտոք ընտրություն կատարել: