Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին եւ նրա ընկերոջը երեկ մեղարդանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առնանձապես խոշոր չափերով շորթում):
Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ըստ քննության տվյալների՝ Նարեկ Կարապետյանը բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 10.000.000 եվրո գումար:
Նարեկ Կարապետյանի եւ նրա ընկերոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Մանրամասները՝ Armtimes.cօm-ում