Կորոնավիրուսի պատճառով շրջանառության մեջ գտնվող հին թղթադրամներն աստիճանաբար կփոխարինվեն նորերով. ԿԲ

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով։ Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը։

«Միաժամանակ հորդորում ենք հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից»,- նշվում է ԿԲ տարածած հայտարարության մեջ: