Ալեն Սիմոնյանը դատի է տվել Ռոբերտ Քոչարյանին

Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը դատի է տվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ հունվարի 29-ին կայացած ասուլիսի ընթացքում իր հասցեին հնչեցրած արտահայտությունների համար։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Սիմոնյանը պահանջում է պարտավորեցնել Քոչարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել «Ֆեյսբուք»-ում կամ առնվազն 5000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլում, ինչպես նաև իր օգտին բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես վիրավորանքի փոխհատուցում և 530 հազար դրամ դատական ծախսեր։