Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի Ազատական կուսակցությունների Պոտսդամյան հռչակագիրը

Մենք` Եվրոպական Ազատական կուսակցության անդամ կուսակցությունների ղեկավարներս, ՙՃանապարհ դեպի խաղաղություն Հարավային Կովկասում. Սեփականություն, ազատություն, բարեկեցություն՚ կոնֆերանսի մանսակիցներս` գիտակցելով մեր տարածաշրջանի ժողովուրդների համար բախտորոշ այս ժամանակաշրջանը`  մտադիր ենք նախաձեռնել հետագա քայլեր համամարդկային արեժքների հաստատման համար:
Հաստատում ենք, որ այսօր, ինչպես երբեւէ, ժողվորդավարական սկզբունքները պահանջված են մեր ժողովուրդների կողմից, որոնք երկար տարիներ տառապում են հակամարտություններից, բռնությունից, կոռուպցիայից, մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների ոտնահարումից:
Անհրաժեշտ ենք գտնում համագործակցել մեզ համար համընդհանուր սկզբունքների հաստատման գործում, կյանքի իրավունքի, օրենքի առաջ անձի հավասարության եւ ազատության, սեփականության անձեռնմխելիության, եւ շուկաայան ազատ հարաբերությունների եւ ընտրությունների, պետական կառվարաման թափանցիկության հարցերում:

Հավատարիմ մնալով  իրավական եւ ժողովրդավարական պետության գաղափարներին` գտնում ենք, որ մեր գործունեության առաջնահերությունն է բաց հասարակություններ ստեղծելը`  հիմնված օրենքի գերակայության, բազմակարծության եւ պետության ժողովրդավարական կառավարման, քղաքացիների իրավունքների հարգման` անկախ նրանց ազգային եւ կրոնական պատկանելությունից:

Հաստատակամորեն հանդես ենք գալիս քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման, քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դադարեցման, խոսքի եւ հավաքների ազատության սահմանափակման վերացման օգտին:

Հարավայի Կովկասի ապագան` հակամարտությունների խաղաղ կարգավորումն ու լիարժեք ու լայնամասշտաբ համագործակցությունն է` այն վերածելով կայուն եւ զարգացող տարածաշրջանի, որը անմիջականորեն կապված է եվրոպական տարածաշրջանի ինտեգրմանը, ինչի համար էլ մենք գործադրում ենք մեր ջանքերը:

Ստորագրելով սույն հռչակագիրը` մենք պատարաստակամություն ենք հայտնում համագործակցել մեր դիրքորոշումը կիսող բոլոր ժողովրդավարական ուժերի հետ:

Ադրբեջանից` Իսա Ղամբար` ՙՄուսավաթ՚ կուսակցության նախագահ

Դավիթ Ուսուպաշվիլի` Վրաստանի հանրապետական կուսակցության նախագահ

Արամ Մանուկյան` Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ

7 հոկտեմբեր

Պոտսդամ, Գերմանիա