Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Հովհաննիսյանի, վարչական դատարանի դատավոր Լիլիթ Սադոյանի երդմնակալության արարողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում: