ՊՆ մամուլի քարտուղարի պարզաբանումը Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների հարցերին՝ հարկ եմ համարում պարզաբանել․

Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տարածված տեղեկությունը, թե, իբր, մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է, չի համապատասխանում իրականությանը։

Վերոնշյալ միջադեպում ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել»։