Ադրբեջանի կողմից ապօրինի գերեվարված Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան

Ադրբեջանի կողմից ապօրինի գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով նախաքննությունն ավարտվել և ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի գլխավոր դատախազին:

Ադրբեջանը հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից առևանգել էր ԿԽՄԿ-ի հովանավորության տակ գտնվող և բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին:

Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր ԼՂ առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։