Տիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Տիգրան Ուլիխանյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: