Պաշտպանության բանակի ստորաբաժանումները առավոտյան խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք

Հեղինակ MediaLab

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:

Այս մասին տեղեկաղնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։