Ուսումնական պրոցեսը կսկսվի առկա պայմաններով. նախարար

Այս պահին ուսումնական պրոցեսը կսկսենք առկա պայմաններով, պահպանելով համաճարակային կանոնները, խոսքը դիմակների կրման մասին է: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Բացի այդ, ըստ նախարարի, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի աշխատակիցների, ուսուցիչների, դասախոսների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը:

«Բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ անձինք կունենան պատվաստման սերտիֆիկատ կամ կլինեն հղի, կամ էլ այլ հակացուցումներ կունենան», -ընդգծել է նախարարը։