Գրանցվել է COVID-19-ով վարակված հղիի մահվան դեպք․ Առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Զգոնության կոչ։ Գրանցվել է COVID-19-ով վարակված հղիի մահվան դեպք։   Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում արձանագրվել է 19-20 շաբաթական հղիի մահվան դեպք։   Վերջինս ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ ` թոքերի 40 տոկոս ախտահարմամբ»։