Գավառում 16-ամյա պատանուն դանակահարել է համագյուղացին. Տեսանյութ

Գավառում 16-ամյա պատանուն դանակահարել է համագյուղացին. Տեսանյութ
Գավառում 16-ամյա պատանուն դանակահարել է համագյուղացին. Տեսանյութ

Հուլիսի 20-ի գիշերը «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վնասվածքով հոսպիտալացվել է Սարուխան գյուղում ապրող 16-ամյա մի պատանի։ Նա իր հետ պատահածի վերաբերյալ բժիշկներին հայտնել էր իրականությանը չհամապխատասխանող տեղեկություն։ 

Ոստիկանության Գավառի բաժնի անչփահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամերի ընթացքում պարզեցին դեպքի իրական հանգամանքներն ու պատանուն դանակահարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին տուժողի համագյուղացի 18-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց հանցագործության գործիք դանակը։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են, տեղեկացնում է Ոստիկանությունը: