Ովքեր և որքան գրավի դիմաց են 1 տարվա ընթացքում ազատ արձակվել․ ինչ փուլում են քրեական գործերը․ Տեսանյութ

Ովքեր և որքան գրավի դիմաց են 1 տարվա ընթացքում ազատ արձակվել․ ինչ փուլում են քրեական գործերը․ Տեսանյութ
Ովքեր և որքան գրավի դիմաց են 1 տարվա ընթացքում ազատ արձակվել․ ինչ փուլում են քրեական գործերը․ Տեսանյութ

Հեղափոխությունից հետո հարուցված աղմկահարույց քրեական գործերով անցնող անձանց մեծ մասը կարճ ժամանակ անց գրավի դիմաց հայտնվեց ազատության մեջ։

Factor.am-ը վերհիշել է, թե ովքեր որքան գրավի դիմաց են կալնքից ազատվեցին և ինչ զարգացում ունեցան հարուցված քրեական գործերը։ 2018 թվականի հուլիսի 5-ին մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Շուրջ 10 տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը ղեկավարած Արա Վարդանյանը հրաժարական է տվել անցյալ տարվա հուլիսի 10-ին, այն բանից հետո, երբ իրավապահները բացահայտել էին, որ նա խաղադրույքներ է կատարել հիմնադրամի հանգանակություններից ստացված գումարներից: Վարդանյանը մեղադրվում է առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու համար։ Գործը նախաքննության փուլում է։ 

Առավել աղմկահարույցներից էր   Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի ազատ արձակումը։ Նա ազատ արձակվելու համար 2018-ի հուլիսի 24-ին վճարեց ՀՀ-ում գրանցված ամենամեծ գրավի չափը խոսքը 1 միլիարդ դրամի մասին է։ Ղազարյանը մեղադրվում է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար:

Ըստ ՀՔԾ-ի, Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո և 460 միլիոն դրամի գույք: Դատախազությունը չի պնդել Ղազարյանին կրկին կալանավորելու հարցում, քանի որ, ըստ կառույցի, Ղազարյանը պետությանը հանցագործությամբ  պատճառված վնասի մի մասը վերականգնել է։ Այս գործով նախաքննությունը շարունակվում է։ 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում