Պարզվել է, որ պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մանրամասներ է ներկայացրել՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացու, ստեղծված իրավիճակի մասին։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի հայրենակիցներ,

1. Այսօրվա երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին, չեղարկվում է։

2. Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը լավ է, նույնիսկ ջերմություն չունի։

3. Պացիենտի հետ շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացը ավարտին է մոտենում։ Նրանք բոլորը տրամադրված են համագործակցային, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում։

4. Պարզվել է, որ պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել։ Օդանավակայանից տուն գնացել է նույն օդանավով ժամանած ծանոթի մեքենայով, տնից հիվանդանոց՝ շտապօգնության մեքենայով, ինչը լավ է, որովհետեւ շփումների պոտենցիալ շրջանակը էականորեն նեղացել է։

5. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես եւ ասել էի, ժամը 12.00-ին ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի բոլոր հարցերին»։

Սիրելի հայրենակիցներ, 1. Այսօրվա երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին, չեղարկվում է։2. Կորոնավիրուսով վարակված…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Samstag, 29. Februar 2020