Շուշիի համար մարտերը շարունակվում են. Նիկոլ Փաշինյան

«Շուշիի համար մարտերը շարունակվում են»,-ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շուշիի համար մարտերը շարունակվում են:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, November 9, 2020

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը հաղորդագրություն էր տարածել, որում նշել էր. «Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից»։

«Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս: Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…»,-նշել էր նա։

Պողոսյանի հայտարարությունը բուռն քննարկումների եւ տարաբնույթ հայտարարությունների առիթ է հանդիսացել։