«ՍԴ-ի այս իրավական սկզբունքայնության ծիլը պետք է փայփայել». Հրանտ Բագրատյան` «կուտակայինի» մասին

Սահմանադրական դատարանի կողմից կուտակային կենսաթոշակի մասին օրենքի պարտադիր բաղադրիչի կասեցմանն է անդրադարձել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` գրառում կատարելով «Ֆեյսբուքի» իր էջում: 

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Քիչ առաջ մամուլից իմացա, ՍԴ կասեցրել է կուտակային կենսաթոշակային համակարգի կիրարկումը մինչև մարտ ամիս։

Մասնավորապես կասեցվել է օրենքի 2 հոդվածների գործողությունը։ Սա փոքրիկ հաջողություն է։

2012թ սեպտեմբերից ԱԺ-ում պայքարել եմ իմ համոզմամբ այդ անհեթեթ բարեփոխման դեմ։

Պայքարին են միացել մի շարք ազնիվ պատգամավորներ, խմբակցություններ։ Ավելի ուշ այն դարձավ քաղաքացիական ակտիվիստների հրաշալի բանակի պայքարի թիրախը։ Չգիտեմ վերջն ինչ է լինելու, բայց ՍԴ-ի այս իրավական սկզբունքայնության ծիլը պետք է փայփայել»։

© Medialab.am