Չնայած առողջական ծանր վիճակին, Սաակաշվիլին չի պատրաստվում դադարեցնել հացադուլը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Դիմիտրի Սաձագլիշվիլիի խոսքով՝ չնայած առողջական վիճակի վատթարացմանը, Սաակաշվիլին չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, գրում է Ալիք Մեդիան։  

Միխեիլ Սաակաշվիլիի հորդորով՝ հոկտեմբերի 14-ին նախատեսված է մասշտաբային հանրահավաք։ 

Սաակաշվիլիի փաստաբանը տարածել է նաև երրորդ նախագահի ուղերձը.

«Հոկտեմբերի 14-ին մենք պետք է լինենք շատ և ցույց տանք բոլորին, որ մեր հասարակությունն ունի արժանապատվություն և ինքնահարգանք:  Չնայած առողջությանս ամենօրյա վատթարացմանը, ես երբեք չեմ դադարի հացադուլը, քանի որ այն այժմ իմ պայքարի գործիքներից մեկն է», -կոչում ասել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ հոկտեմբերի 30-ին հաղթանակի կհասնեն միայն պայքարի և համառության արդյունքում։