Ինչ է կատարվում Ուկրաինայում

Ինչ է կատարվում Ուկրաինայում
Ինչ է կատարվում Ուկրաինայում

Ուկրաինայի մի քանի քաղաքներում այսօր բողոքի հզոր ակցիաներ են տեղի ունենում: Գլխավոր իրադարձությունները ծավալվում են Կիևի Անկախության մայդանում, որտեղ տարբեր տվյալներով հավաքվել է 700 հազարից մինչև 1 միլիոն մարդ: Լվովում ցուցարարների թիվն անցնում է 40 հազարից:
Կեսօրից հետո Կիևում բախումներ են սկսվել, որի հետևանքով վիրավորվել է ավելի քան 150 ոստիկան: Ցուցարարների մի մասը գրավել է Կիևի քաղաքապետարանի շենքը, բուլդոզերով գրոհ է սկսվել նախագահական նստավայրի դեմ: Ոստիկանությանը հաջողվել է հետ մղել գրոհը:
Այսօր հրաժարական է ներկայացրել Կիևի ոստիկանապետը և բանակի ու ոստիկանության մի շարք գեներալներ: Որոշ դեպքերում հատուկ ջոկատայինները՝ Բերկուտը, դիմադրություն ցույց չեն տվել:
Ուկրաինայում ընթացող իրադարձությունների կապակցությամբ Լեհաստանի կառավարությունում արտակարգ նիստ է գումարվել: Ցուցարար ուկրաինացիներին կոչով է հանդես եկել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին, ով համերաշխություն է հայտնել նրանց: Եվրամիության և ԱՄՆ ղեկավարության ներկայացուցիչները կոչ են արել Ուկրաինայի իշխանություններին խուսափել իրավիճակի լարումից:
Lragir.am