ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 10 մեքենա․ Տեսանյութ

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության  ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները  հուլիսի 16-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում` 10 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Վարորդներից երեքը վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 8, խլացուցիչը բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված՝4, թաղանթապատված դիմապակիով՝ 4, առանց համարանիշերի՝ 2 մեքենա, ինչպես և անընթեռնելի համարանիշով 3 մոտոցիկլետ։ Ուժեղացված ծառայությունները նույն հետևողականությամբ շարունակվում են։