Ահազանգեր են ստացվում, որ որոշ քաղաքապետեր աշխատակիցներին հրահանգել են Սահմանադրության օրը մասնակցել քայլերթերի և միջոցառումների․ Լևոն Բարսեղյան

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

«Ահազանգեր եմ ստանում, որ որոշ քաղաքապետեր բավականին ահարկու տոնով հրահանգել են համայնքապետարանների եւ ՀՈԱԿ-ների աշխատողներին վաղը՝ Սահմանադրության օրը, մասնակցել ինչ-որ քայլերթերի և միջոցառումների։

Եթե ահազանգերը ճշմարիտ են, ուրեմն այդ համայնքապետերը մնացել են սերժաբարո Հայաստանում։ Ինչքան արագ հրաժարվեն մարդկանց անօրինական պարտադրանքներից, այնքան լավ իրենց համար։ Փաստական ճշտումներից հետո հանելու եմ մայրուղի, լծելում եմ գութանով և աշնանացանի համար աշխատեցնելու հանձնեմ բարձրլեռնային գյուղերի գյուղացիներին։

Աշխատակիցներին հորդորում եմ չենթարկվել բոլոր այդօրինակ պահանջներին, պարտավոր եք կատարել միայն պայմանագրային պարտավորությունները, մնացածը պարտավոր չեք։ Եթե ձեր կամքին հակառակ կշարժվեք պարտադրանքներով, չբողոքեք ոչ մեկին, մի օր էլ կասեն՝ մայկա-տռուսիկով կգաք գործի եւ ստիպված կլինեք գնալ։ Դիմեք արհմիության նախագահին, թե կան այդպիսիք, եթե չկան, ստեղծեք, եթե կան և համայնքապետի ձախ ոտն են, դուրս եկեք այդ արհմիությունից և ստեղծեք ձերը, որ կպաշտպանի ձեր իրավունքները։

Վերջացավ, թաղեմ ես ձեր սերժաբարո կոնցլագերը, դեռ քանի սերունդ եք քայքայվելու ու քայքայելու, մինչև վերանաք»։