ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության՝ սեպտեմբերի 2-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Երևանի Ազատության հրապարակում 18:00-ից մեկնարկել էր ընդդիմության հրավիրած՝ Արցախի Հանրապետության օրվան նվիրված հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:15-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 10500 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Նշենք, որ որոշ քաղաքացիներ կանգնած էին ծառերի տակ, ուստի նրանց քանակը հաշվել հնարավոր չի եղել:

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։