ՌԴ-ում նոյեմբերի 9-ից առաջին անգամ կորոնավիրուսի պատճառով 300-ից պակաս մահ է արձանագրվել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 293-ով մեկ օր առաջվա 336-ի դիմաց՝ մինչեւ 98 033, մարտի 29-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աճը դարձել Է նավազգույնը 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր, երբ հայտնի Էր դարձել 256 մահացածների մասին:

Վարակի պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,16 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 8 711-ով՝ մինչեւ 4 528 543:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների աճը նվազել Է մինչեւ 0,19 տոկոս:

Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում Է 284 102 մարդ:

Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 7 280-ով: Ընդամենն արդեն ապաքինվել Է 4 146 408 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը շտաբի տվյալների համաձայն՝ մնացել Է վարակվածների ընդհանուր թվի 91,6 տոկոսի մակարդակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: