Երեկվանից կապի մեջ եմ միջազգային տարբեր հարթակների գործընկերների հետ, որոնց տեղեկացրել եմ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ գործողությունների մասին․ Գայանե Աբրահամյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկվանից մշտական կապի մեջ եմ միջազգային տարբեր հարթակների գործընկերների հետ, ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին, բյուրոյի անդամներին, վեհաժողովի հիմնական գործընկերներին ոչ միայն նամակներ եմ հղել, այլ նաեւ հեռախոսազրույցների միջոցով տեղեկացրել եմ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ գործողությունների, սահմանին տիրող լարվածության ու խաղաղ բնակչության դեմ սանձազերծված անընդունելի, հակամարդկային գործողությունների վերաբերյալ։

Տեղեկություններ եմ փոխանակում նաեւ միջազգային լրատվամիջոցների նախկին գործընկերներիս հետ»։

Երեկվանից մշտական կապի մեջ եմ միջազգային տարբեր հարթակների գործընկերների հետ, ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի…

Posted by Gayane Abrahamyan on Monday, July 13, 2020