Երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը. Ալիևը հայտարարություն է արել. «Հայկական ժամանակ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանի հետ խաղաղ համաձայնագիր կարող է ստորագրվել մոտ ապագայում և մի շարք պատճառներ է բերել, թե ինչու է այդպես կարծում։Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Այս մասին հայտնել է «The Rambler»-ը։

China Media Group մեդիա կորպորացիայի հետ հարցազրույցի ժամանակ Բաքվի բռնապետն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրմանը նպաստում է Հայաստանի կողմից Ադրբեջանի, այդ թվում՝ Ղարաբաղի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Ըստ նրա, Բաքուն շատ կարևոր է համարում Հայաստանի հայտարարություններն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ։

Ալիևը չի բացառել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ մինչև այս տարվա վերջ։ Վերջինս, սակայն, կասկածի տակ է դրել ՀՀ-ի հայտարարությունն ու երկմտել, թե գուցե դա գործընթացը ձգձգելու փորձ է:

Իր հարցազրույցում Ադրբեջանի նախագահը նաև ակնհայտ կեղծ հայտարարություն է արել՝ Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչությանն անվանելով Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի բնակիչներ, որոնք ունենալու են «նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները»:

Ավելին, ըստ նրա, կրոնական կամ էթնիկական հողի վրա երբեք խնդիրներ չեն եղել։