«Իսկ ո՞ւմ էր դա ձեռնտու». Աշոտյանը` Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին

«Իսկ ո՞ւմ էր դա ձեռնտու». Աշոտյանը` Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին
«Իսկ ո՞ւմ էր դա ձեռնտու». Աշոտյանը` Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին

Նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա կատարած մահափորձին է անդրադարձել Կրթության եւ Գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ իր ֆեյսբուքյան էջում նշելով, որ «մահափորձի բացահայտումը պահանջում է դեռևս հին հռոմեացիներին հուզող հարցի պատասխան` ԻՍԿ ՈՒՄ ԷՐ ԴԱ ՁԵՌՆՏՈՒ»:
«Ինչ նպատակներ էին հետապնդում հանցագործները, դժվար չէ կռահել` ա. իրավիճակի ապակայանացման փորձ, բ. ընտրությունների ստվերման փորձ
գ. միջազգային գնահատականները սաստկացնելու փորձ, դ. նոր ընտրությունների նշանակում /թեկնածուի, Աստված հեռու պահի, մահվան դեպքում ըստ Ընտրական օրենսգրքի հոդված 98 կետ 3/»,-գրել է Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ ուսին հրազենային վնասվածք ստացած նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին: Ըստ հրապարակումների, Պարույր Հայրիկյանն արդեն գիտակցության է եկել: Բժիշկների հավաստմամբ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության, դեպքը տեղի էր ունեցել ժամը 23:00-ի շրջանում Երեւանի Տպագրիչների փողոցում, որտեղ եւ կրակոցներ են հնչել Հայրիկյանի ուղղությամբ:

Պարույր Հայրիկյանը փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկն է:

© Medialab.am