Պուտինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության ապահովման հարցին. տեսանյութ

Ոչ ոք շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի զարգացմամբ՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը որոշակի դեր է խաղացել այդ լուրջ ճգնաժամի կարգավորման գործում։ Ոչ ոք շահագրգռված չէ, որ այն զարգանա՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, առավել ևս՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչները։ Հարցի մյուս կողմն այն է, որ եթե բոլորս ապրենք խաղաղ ու բարեկամաբար, կստեղծենք կյանքի բարելավման պայմաններ ոչ միայն անվտանգության, այլև տնտեսության, սոցիալական զարգացման համար, ինչի կարիքը Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ունեն»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ կուտակվել են շատ խնդիրներ՝ կապված ենթակառուցվածքների վերականգնման, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հետ։ «Մենք հիմա գտնվում ենք այդ աշխատանքի իրականացման փուլում։ Կանենք ամեն ինչ, որ տարածաշրջանում վերականգնենք նորմալ հարաբերությունները»,- հավելել է Պուտինը։

Աղբյուր՝ Factor.am