Սկսվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

Սկսվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները
Սկսվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

Ադրբեջանում սկսվել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները՝ մարտական հրաձգությամբ։ Դրանք անցկացվում են երկու երկրների բանակների միջև փորձի փոխանակման և զինծառայողների մոտ համակարգված փոխազդեցության և համատեղ գործողություններ անցկացնելու հմտություններ զարգացնելու համար։

Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում և կտևեն մայիսի 1-3-ը։ Այս մասին գրում է JAMNEWS-ը` հղում անելով  Trend-ին։ Ըստ աղբյուրի, դրանցում ներառված է զրահատեխնիկա, հրետանի և ականանետներ, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ և երկու երկրների բանակների զենիթահրթիռային ստորաբաժանումներ։