«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արցախի փրկության, նրա պետականության ու հարատև հայկականության պահպանման մասին այսօր խոսում են որոշ մարդիկ ու ուժեր, առաջնորդներ, որոնք իրենց կառավարման տարիներին հնարավոր բոլոր միջոցներով մսխեցին հաղթանակի արդյունքները, Արցախը դիտարկեցին հարստանալու աղբյուր ու անխնա հարստահարեցին, լափեցին, թալանեցին ով ոնց կարող էր, 30 տարվա ընթացքում գեթ 1 մարդով չավելացրեցին Արցախի բնակչության թիվը, ճիշտ հակառակը՝ ընտանիքներով ու հարազատներով տեղափոխվեցին Հայաստան՝ ըստ էության, հայաթափելով Արցախը։
20 տարի խաբեցիք հայ ժողովրդին, թե ամեն ինչ լավ է, թե Ադրբեջանը ռիսկ չի անի հարձակվել Արցախի ու Հայաստանի վրա։
20 տարի չստեղծեցիք համարժեք պաշտպանական համակարգ, չդիվերսիֆիկացրեցիք մեր անվտանգային միջավայրը, Ադրբեջանի հետ յուրաքանչյուր բանակցությունից հետո մեծամտաբար հանդես եկաք, որ տիրապետում եք իրավիճակին, որ Արցախի անկախության ճանաչումն այլընտրանք չունի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում Արցախը, իրականում՝ տարեց տարի ավելի վատթարացվեց մեր վիճակը։
Իսկ այսօր դարձել եք Արցախի մասին մտածո՞ղ։ Լուծո՞ղ էիք՝ լուծեի՛ք, ճանաչեի՛ք Արցախի անկախությունը, միացնեի՛ք Հայաստանին, ինքներդ հարձակվեի՛ք Ադրբեջանի վրա, պարտադրեի՛ք խաղաղություն, ոչ թե վերջում փախնեիք պատասխանատվությունից։
Ո՞վ էր Ձեզ խանգարում։ Իհարկե՛, Ձեր ագահությունն ու անկշտությունը։
Լսե՛ք, Ձեզ թվում է, թե 2018թ․ Նիկոլ Փաշինյա՞նն է հարյուր հազարավոր մարդկանց հանել փողոց ու հեղափոխություն արել։
Դուք մի՞թե մինչև հիմա չեք հասկացել, որ Դո՛ւք եք կազմակերպել այդ հեղափոխությունը, Դո՛ւք եք Ձեր անփառունակ գործողություններով հայ ժողովրդին հանել Ձեր դեմ, Դու՛ք եք բերել էս պարտությունն ու աղետը մեր պետության ու ժողովրդի գլխին, Դու՛ք եք Ձեր հանցավոր կառավարման հետևանքով այս մարդկանց բերել իշխանության։
Եվ Դուք այսօր բարոյական իրավունք ունե՞ք խոսել Արցախից։ Դուք լավը լինեիք, Արցախի հարցը լուծող լինեիք ու իշխանությունը տայիք Նիկոլի՞ն։ Լու՞րջ եք ասում։
Ձեններդ կտրե՛ք ու սսկվե՛ք։
Մեր աբսուրդ իրականության ու խաթարված բարոյականության դրսևորումներից մեկն էլ նա է, որ Դուք այսօր խոսում եք, իսկ որոշ մարդկանց համար անգամ ընկալվում նաև որպես կենսունակ ուժեր․․․»։