ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Վաղարշակ Հարությունյանն ու Արշակ Կարապետյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Ըստ այդմ՝ Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Հիմք ընդունելով Սահմանադրության 131-րդ հոդվածը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը. Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից: