Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Թվիթերում գրել է.
«Ճանաչեք Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ, պատասխանատվություն ստանձնեք արցախահայության կյանքի և իրավունքների պաշտպանության համար:
Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներն իրենց բանաձևերում նշել են «Այլևս երբեք», ապացուցեք,որ հավատարիմ եք ձեր՝ «Այլևս երբեք» հայտարարությանը»,- նշել է նա։