Երկրորդ զորամիավորման վարչակազմի զինծառայողները մասնակցել են կրակային պատրաստության պարապմունքների

Երկրորդ զորամիավորման վարչակազմի զինծառայողների մասնակցությամբ ապրիլի 5-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ:

ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կատարելագործվել են  զինծառայողների անհատական վարժվածությունը և հաստիքային զենքի տիրապետման հմտությունները, բարդ տեղանքում կողմնորոշվելու և համակարգված գործելու կարողությունները։