Ընտրությունների օրինականության ու օրինակարգության ամբողջ պատասխանատվությունը ընկած է Հայաստանի իշխանությունների վրա․ Արմեն Խաչատրյան

ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի ընտրողներ եւ մասնավորապես թեկնածուներ ու նրանց կողմնակիցներ, ովքեր պատրաստվում են օրենքը խախտելով՝ ընտրությունների ընթացքում ապօրինի ազդեցություն գործեն ընտրողների ազատ կամարտահայտման վրա:

Այսպես՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածւ սահմանել է՝

1. Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը`պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

3. Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից.

2) երկու կամ ավելի անձի նկատմամբ`պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:—Հարգելի ընտրողներ, ցավոք սրտի, տարիներ շարունակ մեր քաղաքական կյանքի ամենաարատավոր երեւույթներից է եղել ընտրակաշառքի միջոցով ընտրությունները բովանդակազուրկ դարձնելը իսկ դրանց արդյունքը՝ աղավաղելը: Պետք է նշեմ, որ դա տեղի է ունեցել ռոբասերժական ռեժիմի թույլտվությամբ՝ ապահովելով սեփական իշխանության եւ իրաեց արբանյակ ուժերի վերարտադրությունը:

Իշխանությունները ոչ միայն օրենքով ու քրեական օրենսգրքով նախատեսված ներգործության միջոցներին չէին դիմում, այլ հենց իրենք էին ընտրակաշառքը օգտագործում որպես հիմնական ընտրական տեխնոլոգիա:2018թ. ընտրություններին թեեւ եղան որոշ տեղեկություններ ընտրակաշառքի կիրառման մասին, սակայն դրանք էական ազդեցություն չունեցան ընտրությունների արդյունքի եւ ընթացքի վրա:

2021թ. հունիսի 20-ին անցկացվելիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման ընթացքում արդեն իսկ բազմաթիվ տեղեկություններ են տարածվում ընտրակաշառքի համատարած բաժանման կամ խոստումի մասին: Իշխանությունները, այնուամենայնիվ, խոստանում են, որ այդ դեպքերը արժանանալու են խիստ հակազդեցության:Հարգելի ընտրողներ, հինգ, տասը կամ քսան հազար դրամ գումար վերցնելը կարող է արժենալ ձեզ երկարատեւ ազատազրկում:

Մտածեք, արժե արդյոք այդ նվաստատցուցիչ գումարը վերցնելու համար հայտնվել ճաղերի ետեւում՝ արժանանանլով այն բազմաթիվ ընտրողների պարսավանքին, ովքեր երբեք իրենց ձայնը չեն վաճառել:Միաժամանակ ուզում եմ կոչ անել իրավապահներին՝ սրբորեն կատարել իրենց օրենքով սահմանված լիազորությունները ու պարտականությունները եւ խստագույնս արձագանքել եւ հակազդել այդ արատովար երեւույթին՝ թույլ չտալով որեւէ ուժի ընտրությունները վերածել ձայների առուվաճառքի:

Այնուամենայնիվ, ընտրությունների օրինականության ու օրինակարգության ամբողջ պատասխանատվությունը ընկած է Հայաստանի իշխանությունների վրա: Ու թեեւ միշտ էլ կարելի մեղադրելին բոլորին, բայց ոչ երբեք ընդունել սեփական մեղքը, եթե այս ընտրությունների ընթացքում լինեն այդպիսի արատավոր երեւույթներ, որպես ընտրությունների հիմնական կազմակերպիչ, մեղքի ամբողջ պատասխանատվությունը լինելու է ձեր վրա:

Հ. գ,. ոչ միայն թիվ 1 պատասխանատվությունը, պարտադիր նաեւ թիվ 1 մեղավորությունը: