«Դու հլը կուխնուց դուրս արի, հետո ուրիշներին Ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր»․ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Միքայել Մինասյանին

Ազգային ժողովի արտահերթ նիստում իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ելույթներին։

«Կաշառքներ բաժանեն, երկրի կեսը սեփականաշնորհեն։ Մի հոգի էլ կա էն մեկի ընտանիքից, ասում ա՝ ես եմ տղամարդը,  կուխնու սեղանի տակից դուրս չեմ գալիս։ Մի հատ էլ ուրիշներին խորհուրդ ա տալիս, ասում ա՝ դուրս եկեք Ֆեյսբուքից և հաղորդակցվեք իրականության հետ։ Արա, դու հլը կուխնուց դուրս արի, հետո ուրիշներին Ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր»,- հայտարարեց Փաշինյանը։