«Եվրատեսիլ 2013»-ի պայքարում. Այսօր Շվեդիայում կհնչի հայկական ռոքը` «Դորիանսի» «Lonely Planet»-ը

«Եվրատեսիլ 2013»-ի պայքարում. Այսօր Շվեդիայում կհնչի հայկական ռոքը` «Դորիանսի» «Lonely Planet»-ը
«Եվրատեսիլ 2013»-ի պայքարում. Այսօր Շվեդիայում կհնչի հայկական ռոքը` «Դորիանսի» «Lonely Planet»-ը

Այսօր Շվեդիայի Մալմյո քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2013» ամենամյա երգի միջազգային մրցույթում երկրորդ կիսաեզրափակիչում  11-րդ ելույթ կունենա Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խումբը`  «LonelyPlanet» երգով: 

«LonelyPlanet» երգի հեղինակը հանրահայտ Black Sabbath ռոք խմբի կիթառահար ԹոնիՅոմմին (TonyIommi) եւ «Դորիանսն» են:

58 ամյապատմություն ունեցող «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը մասնակցել է վեց անգամ: Մինչ այժմ Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասը զբաղեցրել է 7-րդ, երգիչներ Անդրեն եւ Հայկոն 8-րդ, Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը` 10-րդ տեղը:

Լավագույն արդյունքն առ այսօր Սիրուշոյի 4-րդ հորիզոնականն էր:

Հիշեցնենք, որ 2011-ին, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած «Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմիին չի հաջողվել նվաճել եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք:

Իսկ անցյալ տարի` 2012-ին, Հայաստանը հրաժարվել է8 մասնակցել մրցույթին, քանի որ անց էր կացվում Բաքվում:

Այս տարվա ընտրությամբ շատերը հաղթանակի մեծ հույսեր են կապում «Դորիանսի» եւ առանձնապես խմբի մենակատար Գոռ Սուջյանի հետ:

Եզրափակչում հայտնվելու համար «Դորիանսը» կպայքարի 16 երկրների` Ադրբեջանի, Վրաստանի,  Իսրայելի, Հունաստանի, Բուլղարիայի, Իսլանդիայի, Ֆինլանդիայի, Հունգարիայի, Մակեդոնիայի, Ռումինիայի, Նորվեգիայի, Շվեցարիայի, Ալբանիայի, Սան Մարինոյի, ինչպես նաեւ Լատվիայի ներկայացուցիչների հետ: 

© Medialab.am 

http://www.youtube.com/watch?v=JSs03Sp-4ME