«Անհրաժեշտ էր Արցախի ղեկավարությանը հեռացնել հենց հետհեղափոխական օրերին, ոչ թե թույլ տալ որ մնան և ամրապնդվեն». քաղաքագետ

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը գրառումը ներկայացնում ենք ստորեւ։ 

«Վարչապետի պաշտոնակատարը վերջապես, ըստ էության, ասում է այն` ինչ մենք դեռ հեղափոխության օրերին էինք ասում: Արցախի ղեկավարությունը Երևանի նախկին ռեժիմի մնացորդն է ու նրանց հականորհայաստանյան դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ իրենց էությամբ իրենք հակազգային են և հակապետական:

Անհրաժեշտ էր Արցախի ղեկավարությանը հեռացնել հենց հետհեղափոխական օրերին, ոչ թե թույլ տալ որ մնան և ամրապնդվեն: Այսօր արդեն Արցախի ռեժիմը հեռացնելը շատ ավելի բարդ է` քան այն ժամանակ կարող էր լինել: Մենք կանխատեսում էինք և ահազանգում, որ Սահակյանի ռեժիմը հակահեղափոխական է և վերածվում է հակահեղափոխության բաստիոնի:
Արցախում պետք է իշխանության լինեն չկոռումպացված, ազգային մարդիկ, որոնք կհամապատսխանեն նոր Հայաստանի իրականությանն ու ոգուն»: