Երևանի տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած.ԱՆ

Թարմացված. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:
Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 62 է: Ունենք 6 մահ: