Լրագրողներին սպառնում են, շատնաժի եւ բռնությունների ենթարկում, մինչ իշխանություններն ավելի են սեղմում լրատվամիջոցների շուրջ օղակը նախագահական ընտրություններից առաջ:
Ադրբեջանցի լրագրողները Մամուլիազատության համաշխարհային օրն առանձանապես տոնելու առիթ չունեին, հատկապես հաշվիառնելով այն հանգամանքը, որ անցյալ տարի նրանց մի շարք գործընկեր հալածանքների եւբռնությունների են ենթարկվել կամ ձերբակալվել, իսկ միջազգայինկազմակերպություններից մեկի հրապարակած զեկույցում երկրի նախագահը «մամուլի գիշատիչների»ցանկում է ընդգրկվել:
Ընդդիմադիր «Ազադլիգ» թերթիքաղաքական բաժնի ղեկավար Սեյմուր Հեզին, նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա աշխատակազմիղեկավար Ռամիզ Մեհդիեւի մասին մի շարք հոդվածներ հրապարակելուց հետո,սպառնալիքների ու հալածանքների զոհ է դարձել, այնուհետեւ նրան առեւանգել եւ ծեծիեն ենթարկել:
«Ադրբեջանում լրագրող լինելընման է ականապատ դաշտում մեկ ուրիշին փրկելու նպատակով քայլելուն: Սա կարելի էհամեմատել նաեւ զինված մեկի հետ առճակատման, երբ ինքդ անզեն ես: Մերմասնագիտությունը նման է մարմնին ամրացված ռումբի: Այն կարող է ամեն րոպե պայթելու սպանել մեզ», – ասում է նա:
Հեզին տեղեկացրել է Ադրբեջանիներքին գործերի նախարարությանը, որ իրեն հետեւում են, չնայած համոզված է, որ հենցիշխանությունների հրահանգով է կատարվում այդ ամենը:
Վերջին տասնամյակի ընթացքումԱդրբեջանը զիջել է իր դիրքերը միջազգային բոլոր վարկանշային ցուցակներում, իսկմայիսի 3-ին, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը նախագահԱլիեւին ընդգրկեց խոսքի ազատությունը սահմանափակող 39 «մամուլի գիշատիչների» իրցանկում:
«Խոսքի ազատության այս գիշատիչներըպատասխանատու են լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ կիրառված ամենասարսափելիբռնությունների համար: Նրանք ավելի ու ավելի են կատարելագործվում», – մեջբերվումեն կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարի խոսքերը զեկույցում:
Միջազգային կազմակերպությանհրապարակած փաստաթղթում նաեւ նշվում է, որ Ալիեւին հաջողվում է խուսափելԱրեւմուտքի քննադատությունից պետության ունեցած նավթի եւ գազի պաշարների շնորհիվ:
«Տնտեսական շահերը մշտապես առաջինտեղում են», – ընդգծվում է զեկույցում:
Նախագահ Ալիեւը միակը չէ«մամուլի գիշատիչների» ցանկում. այն համալրել է մեկ այլ ադրբեջանցի պաշտոնյա` հայկական տարածքներովշրջապատված Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովը:
Նախիջեւանում «Ազատություն»ռադիոկայանի թղթակից Եֆեզ Եքրեմօղլուն քաջատեղյակ է մարզում տիրող իրադրությունից:Նա սկսեց աշխատել ամերիկյան ֆինանսավորմամբ գործող ռադիոկայանի համար 2010թվականին, սակայն մի քանի ամիս անց, իր վրա գործադրվող ճնշման պատճառով, ստիպվածեղավ ընտանիքի հետ միասին հեռանալ Նախիջեւանից:
«Այդ ժամանակ խորհրդարանականընտրություններ էին անցկացվում: Իշխանություններն առաջարկեցին աշխատել իրենցհամար: Ես հրաժարվեցի: Այդ պատճառով նրանք զոդել էին գրասենյակիս դուռը, երբ եսներսում աշխատում էի: Ստիպված եղա պատուհանից փախչել», – պատմում է լրագրողը:
Եքրեմօղլուն տեղափոխվեցԲաքու, երբ սկսոցին սպառնալ նրա ընտանիքին. այժմ նա Բաքվից է լուսաբանումՆախիջեւանում տեղի ունեցող իրադարձությունները եւ երբեմն գործուղմամբ մեկնում այնտեղ:
2011 թվականին լրագրողինարտաքսել էին հարեւան Իրան, չնայած այն հանգամանքին, որ նա Ադրբեջանի քաղաքացի է:
Այս տարվա ապրիլի 4-ին Եքրեմօղլունէլեկտրոնային նամակ ստացավ, որտեղ սեռական բնույթի զրույց է ներկայացված եղել միկնոջ եւ լրագրողի անունով Facebook սոցիալական ցանցում բացված կեղծ էջից:
«Այդ օրը ինձ զանգահարեցին:Ասացին, որ եթե չդադարեմ Նախիջեւանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանել,ապա զրույցը, ինչպես նաեւ իմ ու այդ կնոջ լուսանկարների մոնտաժված տարբերակըկհրապարակվեն: Ավելին, ինձ սպառնացին, որ եթե հայտնեմ զանգի եւ էլեկտրոնայիննամակի մասին, ընտանիքս կկոտորեն»:
Եֆեզ Եքրեմօղլուի դեմ սկսվածհալածանքները հիշեցնում են իշխանության վերին օղակներում տիրող կոռուպցիանլուսաբանող լրագրող Խադիժա Իսմայիլովային շանտաժի ենթարկելու ու վարկաբեկելունպատակով ծավալված արշավը: Սակայն Իսմայիլովային անվանարկելու փորձը ճիշտ հակառակազդեցություն ունեցավ, երբ վերջինս հրապարակայնորեն ծաղրեց ու մարտահրավեր նետեցիրեն շանտաժի ենթարկողներին (տե’ս «Ադրբեջանցի լրագրողը`սպառնալիքների ու շանտաժիզոհ»):
«SES» լրատվականգործակալության «SES TV» հեռուստաընկերության եթերում այնուհետեւ հայտնվեց Եքրեմօղլուիմասին հեռուստառեպորտաժը, որտեղ մի նախիջեւանցի պատմում է, թե ինչպես է լրագրողընրան գումար, բնակարան Բաքվում եւ արտասահմանում ապաստան խոստացել, եթե վերջինսհամաձայնվի Նախիջեւանի մասին քննադատական կարծիք հայտնել: Նույն հեռուստառեպորտաժըհեռարձակվեց նաեւ «LIDER TV» հեռուստաալիքի եթերում:
Եքրեմօղլուի խոսքերով, ռեպորտաժըբնավ իրականությանը չի համապատասխանում. «Այս ամենը կապված է Նախիջեւանիվերաբերյալ իմ քննադատական հոդվածների հետ»:
Մայիսի 2-ին պետականկառույցները նշեցին Մամուլի ազատության համաշխարհային օրը մամլո ասուլիսով` Մամուլի խորհրդի, Լրատվամիջոցներիզարգացման աջակցության նախագահական հիմնադրամի, ինչպես նաեւ Հեռուստատեսության եւռադիոյի ազգային խորհրդի մասնակցությամբ:
Մամլո ասուլիսի ընթացքումՆախագահի աշխատակազմի հասարակական- քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովըհերքեց լրատվական դաշտում տիրող իրադրության հետ կապված քննադատությունը:
«Մենք պետք է ապացուցենքբոլոր նրանց, ովքեր կասկածներ ունեն Ադրբեջանում լրատվամիջոցների ազատությանկապակցությամբ, որ այս երկրում լրատվական դաշտը երաշխավորում էժողովրդավարություն, թափանցիկություն եւ բարենպաստ պայմաններ լրագրողների համար»,- հայտարարել է պաշտոնյան:
Հասանովի խոսքերով`լրատվամիջոցներըանմիջականորեն դրամաշնորհներեն ստանում թափանցիկմեթոդներով գործող նախագահական լրատվական հիմնադրամից: 2009-ին հիմնված այս կառույցը շուրջ 5,4 միլիոնմանաթի չափով (մոտավորապես7 միլիոն դոլար) դրամաշնորհներ էտրամադրել տասնյակ լրատվամիջոցների եւ պնդում է, որ նպաստել է լրատվամիջոցների անկախության եւ խոսքի ազատության ամրապնդմանը:
Բաքվում գործող Լրագրողներիազատության եւ անվտանգության ինստիտուտի նախագահ Էմին Հուսեյնովը նշում է, որանցյալ տարի Ադրբեջանում մամուլի ազատությունը նշանակալի անկում է ապրել, եւ այսամենի պատճառը, հավանաբար, այն է, որ երկիրը պատրաստվում է աշնանը կայանալիքնախագահական ընտրություններին:
«Թվում է`այս ընտրականտարում լրատվամիջոցներին թույլ չեն տալիս ազատ աշխատել: Այս պետությունն ավելի ուավելի ավտորիտար է դառնում», – ասում է նա:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի`վերջերսհրապարակած զեկույցում նշվում է, որ 2012-ին Ադրբեջանում լրագրողները ենթարկվել ենհալածանքների, բռնությունների եւ ձերբակալությունների:
«Կառավարությունն օգտագործելէ լրատվամիջոցներին`այլախոհներին հալածելու ու վարկաբեկելու համար: Եղել ենդեպքեր, երբ ոստիկանները հետապնդել եւ անգամ ֆիզիկական վնաս են պատճառել այն լրագրողներին,ովքեր փորձել էին լուսաբանել Եվրատեսիլին նախորդող բողոքի ցույցերը: Որեւէտեղեկություն չկա այն մասին, որ իշխանությունները պատասխանատվության են ենթարկելոստիկանության աշխատակիցներին լրագրողների դեմ գործադրված ֆիզիկականբռնությունների համար», – նշվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցում:
Շահլա Սուլթանովա
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից։ www.iwpr.net