Խմորումները շարունակվում են. նոր վարչապետի անունը` երկուշաբթի

Խմորումները շարունակվում են. նոր վարչապետի անունը` երկուշաբթի
Խմորումները շարունակվում են. նոր վարչապետի անունը` երկուշաբթի

Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ավարտից հետո սպասվում էր, թե կհայտարարվի նոր վարչապետի անունը:

Սակայն, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ նոր վարչապետի անունը պարզ կլինի մի երկուշաբթի երեկոյան:

Հիշեցնենք, որ վարչապետի աթոռը թափուր էր յոթ օր, այն բանից հետո, երբ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց

Որպես ամենահավանական վարչապետի թեկնածու վերջին օրերին շրջանառվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: 

© Medialab.am