Անհետ կորածների հարազատները կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի վարչական շենքի դիմաց

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության վարչական շենքի դիմաց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները փորձում են մտնել ՊՆ-ի վարչական շենք և հանդիպել Պաշտպանության նախարարի հետ: Մի խումբ քաղաքացիների հաջողվել է  մուտք գործել ՊՆ վարչական տարածք:

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 1-ից բողոքի ակցիաներ են անցկացնում: Պաշտպանության նախարարությունը նրանց հայտնել էր, որ ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս շուտ անհայտ կորածների հետ կապված խնդիրները լուծվեն: