Ինչո՞ւ նույն հարցը չէին բարձրացնում, երբ Հայկ Հարությունյանի հետ էր դեպք տեղի ունեցել․ Նիկոլ Փաշինյանը՝ Կուտոյանի մահվան մասին. Տեսանյութ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։

Նա, մասնավորապես, նշեց․ «Կարծում եմ, որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները։

Կարծում եմ, որ նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունն ամբողջությամբ ու 100 տոկոսով բացահայտվի»։

Նիկոլ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ այսպիսի մի աղմուկ են բարձրացրել, թե Կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ։

«Իսկ ինչո՞ւ այդ նույն մարդիկ նույն հարցը չէին բարձրացնում, երբ որ Հայկ Հարությունյանի հետ կապված էր դեպք տեղի ունեցել»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։