Դատախազ Կարեն Բիշարյանին ներկայացված բացարկի միջնորդությանը միացավ նաև Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, որը նշեց, թե դատախազը կամ նախկինում է քաղաքական պատվեր կատարել, երբ ասել է, թե Քոչարյանի արարքներում քրեական հետապնդման տարրեր չկան, կամ հիմա է կատարում, երբ մեղադրանքի կողմն է պաշտպանում։
Այս հայտարարությունը դուր չեկավ դատախազներից Պետրոս Պետրոսյանին, նա ասաց, որ առարկում է կողմի գործողությունների դեմ, Միհրան Պողոսյանն ասաց, որ նա իրեն չասի թե ինքն ինչ անի։ Այս խոսակցությանը միջամտեց դատախազներից Գևորգ Պետրոսյանը՝ կողմին կոռեկտության կոչ անելով։ Պաշտպաններն ու դատախազները սկսեցին միմյանց «արա»-ով դիմել, դատավորը նիստը ընդհատեց, սրան զուգահեռ դատարանի նիստերի դահլիճում Քոչարյանի ընդդիմախոսներն ու աջակիցները սկսեցին միմյանց վրա գոռգոռալ։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.