ՆԳ նախարարը ճանապարհել է Սիրիա և Թուրքիա մեկնող փրկարարական ջոկատներին

Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

Այս մասին հայտնում ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3549-ի, վիրավորներինը՝ 22 168-ի։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1712-ի, վիրավորներինը՝ 3649-ի: