Երեւանում վիճաբանության ժամանակ որդին դանակահարել էր 67-ամյա մորը

Հուլիսի 7-ին, ժամը 08.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել դանակահարված կնոջ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վիճաբանության ժամանակ 67-ամյա կնոջը դանակահարել է որդին:

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության պարեկային ծառայության և Չարբախի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ 35-ամյա որդին Տերյան փողոցում հայտնաբերվել և, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Չարբախի բաժանմունք: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: