«Օնիկ Գասպարյանը ցուցաբերեց բացառիկ պատասխանատվություն պետության հանդեպ և իր ազատման հարցը տեղափոխեց բացառապես իրավական դաշտ». Սաքունց

Հավաքի ցանկացած մասնակցի կողմից խաղաղ հավաքի սկզբունքների խախտմանը պետք է հետևեն նմանատիպ գործողություններ ոստիկանության կողմից․ Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի էջում գրում է․

«Ի հեճուկս ներքաղաքական հարցերում ներքաշելու փորձերին, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ/ արդեն նախկին/ Օնիկ Գասպարյանը ցուցաբերեց բացառիկ պատասխանատվություն պետության հանդեպ և իր ազատման հարցը տեղափոխեց բացառապես իրավական դաշտ։ Թե ինչպես կընթանան իրավական գործընթացները դժվար է ենթադրել, բայց որ տուրք չտրվեց քաղաքական ուժերի ճնշմանը դա միանշանակ»։